«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանությունից հետո կոմբինատի պահնորդների համազգեստը փոխելու որոշում է կայացվել։ Բանն այն է, որ պահնորդները հատուկ հագուստ են կրել՝ Պակիստանի արտադրության, որը զինվորական համազգեստի է նման։ Կոմբինատի ղեկավարությունը ենթադրել է, որ հնարավոր է ադրբեջանցիներին թվացել է, թե զորամասի կամ բանակի դիրք է դիմացը, դրա համար են կրակել։ Ուշագրավ է, որ դատախազությունը երեկ հայտնեց, որ Հայաստան թափանցած ադրբեջանցիներից որեւէ մեկին պահնորդի սպանության համար մեղադրանք չի առաջադրվել։ Այն դեպքում, երբ պաշտոնատարները դեպքի օրը հաստատում էին փաստը, դիցուք, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էր Հ1-ի եթերում ասել. «Ինքն է արել, այո՛»։