Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Միխայիլ Իլիև Գերգիևին։