ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ՝ ապրիլի 14-15ը Հալեպում տեղի ունեցավ ՀՅԴ Միջին Արեւելքի մարմինների ռայոնական ժողովը, որին մասնակցում էին արաբական երկրների, Իրանի, Հայաստանի եւ Արցախի կուսակցական մարմինների ներկայացուցիչները։ ՀՅԴ Բյուրոյի, ինչպես նաեւ շրջանների համահայկական, քաղաքական, կազմակերպական եւ համայնքային մեկամյա գործունեության զեկուցումներից հետո ծավալվեց ներկա մարտահրավերների քննարկում, մասնավորապես՝ Սիրիայի եւ Լիբանանի ճգնաժամերի եւ վերջին իրադարձությունների շուրջ։ Ելնելով դրանից՝ ժողովը վերահաստատեց Միջին Ալեւելքի գաղութների կենսական նշանակությունն ու դերակատարությունը համազգային տեսլականների հետապնդման եւ իրագործման ուղղությամբ։