Ֆեյսբուքյան օգտատերերը տարածում են ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացիների քննադատություններին ի պատասխան իշխող խմբակցության պատգամավորը լկտի հայհոյանքներ հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։