Ապրիլի 10-ին Սյունիքում սահմանխատման դեպքի մասին տեղեկություններ հայտնվեցին մամուլում, որոնք հետագայում պաշտոնական մակարդակով հաստատվեցին։ Ադրբեջանցի զինվորականները նախ անցել էին սահմանը, ապա մտել գյուղեր և ինչ-որ պատահականությամբ հայտնվել 44-օրյա պատերազմում զոհվածի տանը․ այն տանը, որտեղ մեկ ամիս առաջ հյուրընկալվել էին Նիկոլ Փաշինյանի դուստրն ու կինը։