«Արամ Նիկոլյանին Հանրային հեռուստաընկերությունից հեռացնելու առնչությամբ տարածված լուրերն այս պահին ո՛չ հաստատում, ո՛չ հերքում եմ։ Մենք ինքներս էլ, առավոտյան մամուլից ենք այդ մասին տեղեկացել, ինչպես որ մեր երկրում տարածված է վերջին տարիներին»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում քիչ առաջ հայտնել է Արամ Նիկոլյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ նշելով, որ պաշտոնական հրամանի, ծառայողական կամ կարգապահական քննությոան մասին ծանուցում այս պահի դրությամբ չկա։