Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 23:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզ բնակիչ 62-ամյա Սուրիկ Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել 192 հասցում կառուցվող էլիտար շենքի պաշտպանիչ թիթեղներին, գովազդային պաստառին և հայտնվել շինհրապարակում՝ ավազի կույտի վրա: