Թե ինչ է նշանակում շրջափակման պայմաններում այսքան երկար ապրելը` առաջին անհրաժեշտության ապրանքների, բենզինի, գազի, էլեկտրաէներգիայի դիֆիցիտի պայմաններում, միայն արցախցիները գիտեն: Թե ինչ երևացող, չերևացող խնդիրներ են առաջացել` հոգեբանականից մինչև օրվա հացի լուծում, իրենց մաշկի վրա զգում են միայն մեր արցախցի հայրենակիցները: Արդեն տպավորություն եմ ստանում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսեսուս կա` դադար վերցնելու և իրենց կենսական շահերն ապահովող այլ տարածաշրջաններով զբաղվելու հարցով, իսկ մենք մնացել ենք մեր գոյաբանական խնդիրներով ու օդում կախված սպառնալիքներով: