«Հրապարակ» թերթը գրում է․ «Դատալեքսից տեղեկացանք, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը 2017 թվականին քաղաքացիներ Արփինե Հրահատի Դավոյանի եւ Լ․ Տեր-Գրիգորյանի դեմ հայց է ներկայացրել՝ 171 դոլար եւ 1642 դրամ բռնագանձելու պահանջով։ Նույնիսկ հայցի ապահովման միջոց է կիրառել եւ 171 դոլարի չափով արգելանք դրել Արփինե Դավոյանի ու մյուս պատասխանողի հաշիվների վրա, սակայն հետագայում բանկը հայցից հրաժարվել է, քանի որ պատասխանողներն իրենց կամքով կատարել են պարտավորությունները։