Ազգային Ժողովի վերջին նիստերի ընթացքում քաղաքական մեծամասնության հայր Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարությունններ արեց, որոնցից մեկը բավականին ուշագրավ էր։ Նա նշում էր, որ սահմանին դիտվող յուրաքանչյուր միջադեպի ժամանակ մարդկանց փորձում են մոլորեցնել և խաբել։ Նա օրինակ բերեց Ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ ինքը քաղաքական ընդդիմության ներկայացուցիչ էր և իբրև թե իշխանությունների նկատմամբ որևէ հակաքարոզչական մեխանիզմ և գործողություն չի կիրառել։ Փաշինյանը հայտարարեց, որ եթե գտնվեն ապացույցներ հակառակի մասին, թող բերեն և իր աչքը մտցնեն։ Այսօր ես եկել եմ այդ ապացույցների ընդամենը մի փոքր հատվածն իր աչքը մտցնելու։ Այսօր՝ ապրիլի 14-ին, «Հենարան» ակումբում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը։