Սլովակիայի իշխանություններն արգելել են երկրում կուտակված ուկրաինական հացահատիկի և դրանից պատրաստված ալյուրի վերամշակումն ու վաճառքը: Ըստ Սլովակիայի գյուղատնտեսության և տարածաշրջանային զարգացման նախարարության՝ դրա պատճառն այն է, որ ուկրաինական հացահատիկում հայտնաբերվել է ԵՄ-ում չթույլատրված թունաքիմիկատ, որը բացասաբար է ազդում առողջության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: