ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որը տեղի է ունենում Սամարղանդում, սկսվել է Համագործակցության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նեղ կազմով բանակցություններով, որոնք բացել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Բախտիյոր Սայիդովը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: