Շախմատի աշխարհի առաջնության 4-րդ խաղափուլում Դին Լիրենը գրանցեց իր առաջին հաղթանակը և հավասարեցրեց հաշիվը: Այժմ հաշիվը 2:2 է: Տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայից։ Դինը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Նա խաղի ընթացքում ավելի շատ ժամանակ էր անցկացնում խաղատախտակի առջև և ավելի կենտրոնացած էր, մինչդեռ Յանը հանգիստ էր և ինքնավստահ: