Ես ամեն անգամ Հայաստանի կառավարիչի կողմից հնչեցրած հերյուրանքների մասին մտածելիս ուզում եմ ինքս ինձ համար հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայում այդ պարագայում ինչի՞ հետ ավելի շատ խնդիր ունի՝ բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու եւ ընկալելու ունակությա՞ն, թե՞ հիշողության հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մադրիդյան փաստաթղթով Արցախը ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս: