ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և տեսանյութ տեղադրել. «Նիկոլ. կլինիկական ստախոսը։ Երեկվա զոհերը հերթական ապացույցն են, որ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնվող խուճուճ խոստումներն առատորեն ջրվում են հայ ժողովրդի զավակների արյամբ: Նիկոլի այսօրվա պահվածքից ԱԺ-ում դժվար էր հասկանալ, որ խոսում է մի երկրի վարչապետ, որի սահմաններին երեկ զինվորականներ են սպանվել: