ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս դավաճաններն ԱԺ ամբիոնը դարձրել են թատերաբեմ: Կապիտուլյանտ, դավաճան, իր արած սև գործերի մեջ նախկիններին մեղադրող, իր դավաճանությունը այլոց վրա գցող Նիկոլը՝ Սերժ Սարգսյանին և իր քաղաքական թիմին մեղադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու մեջ, այն ինչ իրենք մինչև իշխանազավթումը զբաղված էին հակառուսական ակցիաներով, իսկ հիմա տեսնում ենք, թե ինչպես են ձգտում գնալ դեպի արևմուտք. ՀԱՊԿ-ին մերժելու ու ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններ անցկացնելու մասին դեռ լռում եմ: