Ապրիլի 10-ի երեկոյան ոստիկանության Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ տեղեկություն էր ստացվել։ Մտել էին Գյումրու Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարան ու հեռախոս գողացել։ Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հանցագործությունը արագ բացահայտվեց։