Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է մարզպետարանում աշխատանքի ընդունել իր բարեկամներին, պատասխանեց. «Մենք ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե՛ առհասարակ ՀՀ-ում, նրանք իրենց տեղը պետք է գտնեն, աշխատանք պետք է ունենան: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ես պաշտոնի եմ նշանակել իմ հարազատին կամ բարեկամին, ասեմ` հայեցողական պաշտոն է։ Ունեմ մեկ զարմիկ, ում նշանակել եմ ինձ օգնական, ունեմ ևս մեկ ազգակցական բարեկամ, ում նշանակել եմ ինձ խորհրդական։ Գտել եմ, որ իրենց աշխատանքը կարող է արդյունավետ լինել»: