ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի պատվիրակությանը։ Տիկին Վայգանդին կրկին ներկայացրի Հայաստանից Արցախ տեղափոխված 19 հայ երեխաների նկատմամբ Ադրբեջանի գործադրած էմոցիոնալ և հոգեբանական բռնությունը, որը պետք է ենթակա լինի միջազգային կառույցների թիրախային գնահատականին և դատապարտմանը։