Կարծում եմ, որ երբ ՔՊ-ն էլ մենակ է մնում սենյակում, որտեղ չկան տեսախցիկներ և երբ գլխավոր դատախազն էլ իրեն հրաման տվողների հետ մենակ է մնում, իրենց մոտ էլ են հարցեր առաջանում, թե արդյո՞ք կարողանալու են տասնյակ հազարավոր քաղաքացիների ձերբակալել կամ քրեական գործեր հարուցել։ Այս մասին «AntiFake Զրույց» հաղորդման շրջանակներում Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում, խոսելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանի և այլ ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների մասին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը։