Այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan․com-ը։ Ժամը 09։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանը, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը, ծառայություն կատարելիս Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, նկատում են անվադողը կոտրված ավտոմեքենա։ Մոտենալով նշված ավտոմեքենային՝ տեսնում են, որ 1 հոգու ինքնազգացողությունը վատացել է։ Նրանք անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներով օգնություն են ցուցաբերում քաղաքացուն, ապա ահազանգում են «Արթիկ» բժշկական կենտրոն, որպեսզի ժամանի բժիշկների հերթապահ խումբը։ Ժամը 09։45-ին ժամանում է Արթիկի շտապբուժօգնության հերթապահ խումբը։