Այսօր պաշտոնապես գրավոր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից կատարված առերևույթ մի շարք հանցագործությունների փաստի առթիվ։ Հիշյալ խմբակցության մի շարք պատգամավորներ, ակնհայտորեն ձևավորելով ենթադրյալ հանցավոր խումբ, կատարելով նախնական դերաբաշխում խմբի անդամների միջև, փոխադարձ համաձայնեցված և փոխլրացնող գործողություններով, ցուցաբերել են ակնհայտ խուլիգանական վարքագիծ, հնչեցրել են ֆիզիկական բռնության սպառնալիքներ, խոչընդոտել են իմ, կարգավիճակից բխող հանրային գործունեությունը, տապալել են հանձնաժողովի աշխատանքն ու բնականոն գործունեությունը։ Նրանց իրականացրած գործողությունները հստակ նկարագրված են ՀՀ քրեական օրենսգրքի միաժամանակ մի շարք հոդվածներում, որոնք հստակ մատնանշվել են հաղորդման մեջ։