Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ քիչ առաջ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Իմնեմնիմնի» փոդքասթով բռնության հրապարակային կոչ ենթադրաբար կատարելու համար։ Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: