Այսօր եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։