Հայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիների կազմերը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը և կանանց թիմի մարզիչ Վիգեն Խաչատրյանը ներկայացրել են թիմերի կազմերը: Տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա հետևյալ կազմով․ Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան և Արա Աղանյան (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ), Սամվել Գասպարյան և Պետրոս Պետրոսյան (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյան և Վարազդատ Լալայան (երկուսն էլ՝ +109 կգ)։