Ապրիլի 7-ին Երևանում ձերբակալվել է դասալքության մեջ մեղադրվող ռուսաստանցի, հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։ «ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն»,- ասված է հաղորդագրությունում։