Ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49.5 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Թաթուլ Մամյանի վարած վրացական համարանիշներով Volkswagen Cadi և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Գրիգոր Ճաղարյանի վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota Fortuner-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ Volkswagen-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին: