Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մանրամասներ է ներկայացրել Պեկինում իր և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպման վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարարը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Թեհրանն ու Փարիզն ընդհանուր դիրքորոշում ունեն, որ անհրաժեշտ է շարունակել փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկումները գոյություն ունեցող մարտահրավերները հաղթահարելու համար