«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Հայաստանում վաղուց է «ավանդույթ» դարձել, որ հրաժարական ներկայացրած պաշտոնյաները հաճախ նշանակվում են երկրի ղեկավարների (նախագահ կամ վարչապետ) խորհրդական: Սակայն այս նշանակումն ուշագրավ է այն առումով, որ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո քրեական վարույթ նախաձեռնվեց քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ այնպիսի գործերով, որոնք առնչվում էին հենց Սարգսյանի պաշտոնավարման շրջանին: