ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել․ «Այսօր տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ ԲԴԽ առանձին ժամանակավոր անդամ, նախագահ Կ. Անդրեասյանը, քողարկվելով ԲԴԽ մամուլի ծառայության ներքո, փորձելով հերքել իր հրաժարականի մասին լուրը կամ հիշյալ առիթն օգտագործելով, կրկին իրեն բնորոշ փաստազերծ ու անպատասխանատու խոսքով վիրավորանք ու պիտակավորում է տվել ընտրությանը մասնակցող դատավորի հասցեին՝ այդկերպ արդեն հրապարակայնորեն ու անթույլատրելի միջամտելով ընտրություններին: