Մեր այս զրույցը պետք է վերնագրեմ պատմական խայտառակություն 2․ տեղի է ունեցել մի աննախադեպ բան, մեկ տարի յոթ ամիս է ինչ հանձնաժողովի նախագահ եմ և ամենօրյա ռեժիմով 4 և ավելի պաշտոնական գրություններ եմ գրում տարբեր գերատեսչությունների և երբևէ նման բան չի եղել։ Այս մասին այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատմեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։