Այս շաբաթ սոցցանցերում հրապարակվել են ուկրաինական պատերազմի հետ կապված գաղտնի փաստաթղթեր, որոնք մանրամասնում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պլանները՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի դեմ նախատեսվող հարձակման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների: