Արցախի Ճարտար քաղաքում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դի: Նշվում է, որ 2023թ. ապրիլի 06-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի՝ «Մանյուն բաղ» կոչվող տեղամասում ծառից կախված վիճակում 2004թ. ծնված Ռոբիկ Հարությունյանի դին հայտնաբերելու դեպքի առթվ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: