«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաստորեն, 5 տարվա մեջ առաջին անգամ իշխող ուժն արտաքին հարաբերությունների դաշտում նախապայման է դնում և իհարկե այդ նախապայմանը դաշնակցի դեմ է: Վերջին շրջանում ՌԴ-ից ուղիղ հայտարարում են, որ պատրաստ են ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելություն տեղակայմանը և «գնդակը Հայաստանի դաշտում է»: