Defender-23-ը ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող զորավարժությունների տեսակ է, որի նպատական է համախմբել դաշնակից և գործընկեր երկրներին ռազմական համագործակցության ծրագրերի շուրջ։ Հայաստանի անունն ամենայն հավանականությամբ թյուրիմացաբար է հայտնվել այդ ցուցակում, քանի որ հետխորհրդային երկրներից մասնակցում են միայն Վրաստանը և Մոլդովան։ Այս զորավարժությանը նախկինում Հայաստանը մասնակցել է։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։