Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 10-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հրավերով 2023 թվականի ապրիլի 10-ին տեղի կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Ղազախստան: Աստանայում ծրագրված են երկու պետությունների ղեկավարների հանդիպումները նեղ և ընդլայնված կազմերով», - մեջբերում է ТАСС-ը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի մամուլի ծառայության հայտարարությունից։