Ռուսաստանը պատրաստ է օգնել Վիետնամին ինչպես մեծ, այնպես էլ փոքր հզորությամբ ատոմակայանների կառուցման հարցում՝ վիետնամական կողմի համապատասխան խնդրանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանոյում նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն Վիետնամի ատոմային ճյուղի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։