«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը, ի դեմս ՊՆ-ի, առաջարկում է օրենսդրական փոփոխությամբ արգելել զինվորականներին քաղաքական կոչեր կամ հայտարարություններ հնչեցնել, զինվորական կամ ծառայողական համազգեստով հավաքների մասնակցել։ Նախագիծն արդեն ԱԺ-ում է եւ կընդունվի եկող շաբաթ։ Ինչո՞ւ է իշխանությունը գնում սրան, երբ Սահմանադրությամբ արդեն իսկ ամրագրված է, որ ՀՀ ԶՈՒ-ն պարտավոր է քաղաքական չեզոքություն պահպանել։