«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ աշխատանքային քննարկում էր անցկացնում, որին մասնակցում էին նաեւ գործադիրի եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկվում էր ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծի աշխատանքային տարբերակը։ Քոչարյանը մտադիր է օրենսդրական փոփոխությամբ ընդդիմադիրների նկատմամբ շանտաժի լծակ ստանալ։ Այս նախագծով ԱԺ քննիչ հանձնաժողով չներկայանալու կամ տեղեկություններ չհայտնելու դեպքերը կճանաչվեն քրեորեն պատժելի արարքներ։ Քննարկմանը մասնակցում էր նաեւ ՔՊ ՄԻՊ թեկնածու, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։