Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցախցիներից պահանջել են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և հայտարարել են, որ պետք է անցնելուց առաջ բոլորին ստուգեն։ Այս մասին հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։