Ապրիլի 4-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը։ Համաժողովի նպատակն էր՝ ներկայացնել ռուսաստանյան գործարար շրջանակներին ՀՀ ներդրումային հնարավորություններն ու ներդրողներին աջակցություն ցուցաբերելու գործընթացները, ինչպես նաև խթանել արդի տեղեկատվության փոխանակման համար բազմակողմ միջավայրի ստեղծմանը։ Ամս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։