Հայկական բռնցքամարտի աշխարհում հերթական սկանդալն է հասունանում: ԵՕՀՊՄ քոլեջի մարզիչ Սամվել Պողոսյանն այսօր Վերնիսաժի տարածքում հացադուլ է սկսել՝ ի նշան բողոքի: Պողոսյանի սան Հենրիկ Սահակյանը 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է, այս տարի դարձել է Հայաստանի մեծահասակների չեմպիոն, սակայն չի ընդգրկվել Հայաստանի հավաքականում, որը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը: