Փրկարարները մոտ 100 սիրողական ձկնորսների են իջեցրել պոկված սառցաբեկորի վրայից, որը հոսանքը բաց ծով էր քշել-տարել Սախալինի հարավային ափերի մոտ: Այս տեղեկատվությունը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սախալինի մարզի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: