ՌԴ-ում գործունեություն ծավալող հայազգի դերասան, շոումեն Միխայիլ Գալուստյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել: «Առաջին հերթին պետք է ուղղակիորեն ասեմ այնպես, ինչպես կա՝ արդարությունը հաղթեց: Վերջապես ստացա Հայաստանի քաղաքացիություն: Ես գնացի ամենաազնիվ ու ճիշտ ճանապարհով, ազնվորեն ներկայացրի փաստաթղթերը և վերջապես ստացա»,- Երևանում «Փարաջանով ակումբի տուն» բնակելի համալիրի նախագծի շնորհանդեսի ժամանակ ասել է նա: