ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 45-ամյա բնակչի կողմից իր կնոջ ծնողների սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։