ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․ «Ցավով պետք է արձանագրեմ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն անցավ մարդու իրավունքների խախտման կոպտագույն դրսևորումներով, խոսքի ազատության ոտնահարման դրվագներով։