Կայծակնային արձագանքից պարզ դարձավ, որ ՀՀ առաջին նախագահի կողմից Նիկոլին ուղղված «ազգակործան պատուհաս» բնորոշումից Ալենն այդքան չի նեղվել, որքան որ իր պաշտոնանկության հիմնավոր բացատրությունից: Ակնհայտ է, որ սրանցից յուրաքանչյուրի փորացավը իրենց տխրառչակ իշխանությունը պահելն է` սեփական տեսակի գոյության երկարաձգման հաշվարկով: Սրանց համար չկա ազգային արժանապատվություն, պետականության գիտակցում, մարդու և քաղաքացու նկատմամբ հարգանք, ազգային իղձերի, նպատակների և արժեքների նկատմամբ տարրական բարոյականություն և այլն: