Իոաննիսյանը որպես հաստատված փաստ է ներկայացրել այն, որ իմ վստահորդ Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանի գլխին հարվածել է «կտրող գործիքով», մինչդեռ այդ հանգամանքը որևէ կերպ, անգամ որպես նախնական եզրահանգում, հաստատված չէ վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Ավելին, միջադեպին ականատես որևէ մեկը հանրության առջև չի պնդել, որ Մհերի ձեռքին հաստատապես տեսել է որևէ առարկա։ Մինչդեռ ես բազմիցս հրապարակավ պնդել ու հիմնավորել եմ, որ հարվածը հասցվել է բռունցքով և ոչ թե ինչ-որ առարկայով։