Երեկ առավոտից համացանցում տեղեկություններ հայտնվեցի այն մասին թե վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը հարրձակման է ենթարկվել, իսկ այս տեղեկությունը տարածողը ոչ ավել, ոչ պակաս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր։ Սիմոնյանը տեղեկությունը հրապարակեց՝ սլաքներն ուղղելով ընդդիմության ուղղությամբ և գրելով․ «Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ»։ Այս կերպ Աժ նախագահը փորձեց առավել խիստ երանգներ հաղորդել իրավիճակին և ընդդիմությանը ներկայացնել, որպես «դաժան», «սադրիչ» և «ստահակ», ներկայացնելով նրանց, իբրև մարդկանց, ովքեր անխնա ընտանիք են մտնում և նույնիսկ վարչապետի ընտանիքի անդամներին չեն խնայում։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք Սիմոնյանն ուզում էր արդարանալ՝ իր անվտանգության աշխատակիցների կողմից բռնված և անշարժացված քաղաքացու աչքի մեջ բառիս բուն իմաստով թքելու համար։ Դժվար է ասել՝ Սիմոնյանն ինչ նպատակներով դաշտ նետեց այս տեղեկությունը, բայց մեկ բան ակնհայտ էր՝ Սիմոնյանի հրապարակումից հետ մեկ այլ իշխանական «կարկառուն» ներկայացուցիչ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը նմանատիպ գրառմամբ հանդես եկավ, իսկ ավելի ուշ Վահագն Ալեքսանյանը, ով հայտնի է Աժ-ում ընդդիմադիր պատագամավորների բռնության ենթարկելով՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ևս հայտարարաեց Փաշինյանի որդու վրա կատարված հարձակման մասին և բնորոշեց դրանք որպես պլանավորված շղթայական գործողություն է։