Ավարտվել է Չարենցավան քաղաքի բնակչից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Արմենպրես»-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին ,որ 2022թ.դեկտեմբերի 2-ին հիշյալ քաղաքացին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ԱԱԾ, որի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում: